Արթուր Գրիգորյանի հուշաքարի բացումն իրականացրեց Մանե Գրիգորյանը դստեր հետ․ հուզիչ կադրեր


«Նվիրյալների ճեմուղի»․․․ վայր, որտեղ կարելի է հանդիպել հայ մշակույթի նվիրյալների հուշաքարերին։ Եվ ահա օրերս ճեմուղին համալրվել է Արթուր Գրիգորյանի և Արամ Սաթունցի հուշաքարերով:

Այն ուղեկցվեց մեծ արարողակարգով։ Ներկաները փաստում էին երկու կոմպոզիտորների մեծ ավանդը հեռուստատեսությունում։

Արարողակարգին ներկա էր նաև Արթուր Գրիգորյանի դուստրը՝ Մանե Գրիգորյանը։ Նա նույնպես շեշտեց հայրիկի մեծ ներդրումը հայ հեռուստատեսության մեջ։ «Պապան գրել է այն երգերը, որոնք հնչել են Հանրային հեռուստաընկերության ամանորյա հաղորդումների ժամանակ, որոնք տասնյակ տարիներ անց էլ ամենասիրելին են մնում։

Նրա երաժշտությունը կապրի այնքան, որքան մենք լսենք, սիրահարվենք, երազենք, տխրենք ու ուրախանանք այդ մեղեդիների հնչյունների ներքո։ Շատ լսեք պապայի երգերը»,-նշեց նա։ Արարողակարգին ներկա են գտնվել ինչպես կոմպոզիտորների ընտանիքի անդամներ, այնպես էլ մի շարք հանրային դեմքեր։

Արթուր Գրիգորյանի հուշաքարի բացումն իրականացրեց Մանե Գրիգորյանը դստեր հետ, իսկ Արամ Սաթունցի հուշաքարը բացեց նրա որդին՝ Արամ Սաթյանը: Մանրամասները լուսանկարներում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!