Երեկ՝ դեկտեմբերի հինգին, Արա Մարտիրոսյանը հավաքել երկրպագուներին, իսկ առիթը սպասված մենահամերգն էր։ Այն կրում էր «Բաժանում չի լինում» խորագիրը։

Արան ողջ ընթացքում կատարել է իր երգացանկից բազմաթիվ երգեր, որոնք ջերմությամբ են ընդունվել հանդիսատեսի կողմից։ Ակնհայտ էր՝ հանդիսատեսը կարոտել էր սիրված երգչին։

Համերգի ժամանակ անչափ հուզիչ պահ գրանցվեց։ Արա Մարտտիրոսյանը խոր հուզմունքով հայտնեց, որ պետք է կատարի Հայկոյի երգացանկից մի կատարում։

Նա հավելեց, որ այդ քայլն անսահման դժվար է իր համար, սակայն չի կարող իր մենահամերգին չերգել քսաներեք տարվա ընկերոջ երգերից գոնե մեկը։

«Չեք պատկերացնի, թե ինչքան ենք մենք նրան մեծարում և ինչքան ունենք նրա կարիքը ամեն Աստծո օր, երդվում եմ ձեզ»,- ասաց Մարտիրոսյանը։

Արան, այնուամենայնիվ, կատարեց Հայկոյի երգը և ընթացքում հուզվեց։ Տեսանյութը կարող եք դիտել վարը։