«Արա դու հլը կուխնուց դուրս արի, նոր…» Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթից մի հատված


Ն. Փաշինյանն այսօր, եզրափակիչ ելույթ ունենալով, անդրադարձ է կատարել ակտուալ քննադատություններին՝ հակադարձելով դրանց: Դատական համակարգի, հակակոռուպցիոն պայքարի և այլնի մասին խոսելվ՝ Ն. Փաշինյանը հիշեցրել է նախկին իրավիճակները:

Ընդհանուր համեմատականներ անցկացնելով՝ Ն. Փաշինյանը դարձյալ շեշտել է, որ նախկինում դատավորները համարձակություն չեն ունեցել իրեն և իր նմաններին կալանքի մերժում անել, քանի որ հետո լրջագույն խնդիրներ կունենային:

Անդրադառնալով ընտրակաշառքների բաժանումների թեմային՝ վարչապետը նշել է, որ երկրի բարձրագույն ամբիոնից առանց ամաչելու ժխտել են այն, ինչի մասին գիտի անխտիր ամեն մի քաղաքացի:

Նա նշել է, որ իրեն հանրահավաքով վախեցնողները կես միլիոն դոլար են ծախսում, սակայն չեն կարողանում երկու հարյուրից ավել մարդ հավաքել:

Վարչապետը նշել է, որ ապագա խորհրդարանում տեղ են ունենալու այն ուժերը, ովքեր նպաստել են, որ ժողովրդին վերադառնա իշխանությունը:

Ելույթի վերջում վարչապետը խոսել է նաև Մ. Մինասյանի խոհանոցային ուղերձներին: Վարչապետի ելույթի այդ հատվածը ներկայացնում ենք ստորև:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!