Արամ MP3-ին օրերս ներկայացրել էր գեղեցիկ երգի պրեմիերա, որն անչափ սիրվել է հանրության կողմից։ Երգը կոչվում է «Կհամոզեմ»։

Երգի երաժշտությունը հեղինակել է հայտնի Կարեն Սևակը, բառերի հեղինակը հանդիսանում է Ավետ Բարսեղյանը։ Երգիչը արդեն մի քանի անգամ անդրադարձել է այս երգին և մանրամասներ ներկայացրել նկարահանման հրապարակից։ Նկարահանող թիմը ցուրտ և դժվարին պայմաններում է ստեղծել տեսանյութը։

Նկարահանող թիմն անգամ ոստիկանությունից թույլտվություն էր ստացել մայրաքաղաքի բանուկ փողոցներից մեկում ուշ ժամին նկարահանումներ անցկացնելու համար։ Այս անգամ Արամ MP3-ին մի քանի ամիսների աշխատանքը ներկայացրել կարճ տեսանյութով և փոքր-ինչ պատմել տեսահոլովակի ստեղծման մասին։

Ակնհայտ է, որ «Կհամոզեմ» երգը սիրվել է։ Երգիչը իր էջում գրել է․ ««Կհամոզեմ» «Մի երգի պատմություն»։ Ձեզ եմ ներկայացնում ամիսներ տևած աշխատանքը 1 րոպեում:

Հ.Գ. Ինչ լավ կլիներ, որ իրական կյանքում էլ ամեն ինչ սենց արագ լիներ»։ Արամի հրապարակած տեսանյութը դիտեք վարը։