Արամեն և իր կինը համացանցային իրենց հարթակներում տեղեկացրել են, որ օծանելիք են սկսել արտադրել։ Նրանք նշել են, որ մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ են սկսել այս գործը։

Երգիչը հայտնել է, որ միտքը վաղուց է եղել։ Արամեն սկսել է համագործակցել հայկական օծանելիքի արտադրությամբ զբաղվող բրենդներից մեկի հետ։ Մեկ տարուց ավելի է ինչ ընթանում են այս գաղափարի շուրջ աշխատանքներ։

Եվ վերջապես ներկայացնում են հանրությանը։ Նշումեն, որ այս պահին անհամաբեր են սպասել։ Օծանելիքը հասցեագրված է էլեգանտությունը գնահատող անձանց համար։ Երգիչը նշել է, որ այն նուրբ և էլեգանտ բույր ունի։

«Ուժեղ, նրբաոճ, կայուն փայտային այս բույրը նախատեսված է թե’ տղամարդկանց, թե’ կանանց համար… Դասական բույրն ընդգծում է ներքին ինքնավստահությունն ու առաջնորդության ձգտումը` ամփոփվելով էսթետիկ շղարշով»,- նշում է երգիչը։

Այնուհետև հորդորում է ինքնատիպությունն ընդգծել հայկական արտադրության օծանելիքով և, իհարկե, խթանել հայկական արտադրանքը։