Երգչուհի Աննա Թովմասյանն իր հետևորդների և երկրպագուների հետ միկրոբլոգում կիսվել է նոր տեսանյութով: Նա ներկայացրել է ամուսնու կողմից ստացած «շքեղ» նվերը։
Սիրված երգիչ Արամեն Ինստագրամյան էջում հրապարակված տեսանյութում նշել է, որ բավականին երկար ժամանակ մտորումների մեջ է եղել՝ ինչ մեքենա նվիրի կնոջը։ Ի վերջո, երկար փնտրտուքի մեջ հաջողվել է ընտրություն կատարել եւ այդ ընտրությունը կանգ է առել «Բենթլիի» վրա։ Սակայն տեսահոլովակի վերջում պարզէ դառնում, որ այդ մեքենան իրականում խաղալիք է, իսկ Աննան նստած է մեքենայի վրա եւ վարում է այն։
Տեսանյութին կից երգչուհի Աննա Թովմասյանը կատարել է իր գրառունը. «Շնորհակալ եմ, իմ սեր, շքեղ նվերի համար»:
Կադրին կից երգչուհին նաև իր հետևորդներին շնորհակալություն է հայտնել ծննդյան օրվա առթիվ ստացած ջերմ բարեմաղթանքների համար. «Անչափ շնորհակալ եմ իմ հետեւորդներից ու հարազատներից բարեմաղթանքների, ջերմ խոսքերի համար։ Շնորհակալ եմ, որ դուք կաք ու այդքան լավն եք»։