Լիլիթ Մուրադյանն, ով մեծ ակտիվություն է ապահովում համացանցային տիրույթում, օրերս խիստ բարկացել է։ Հաղորդավարուհուն, ինչպես և շատերին, զայրացրել է այն, որ սգո օրերին որոշ մարդիկ իրենց ոչ պատշաճ պահեցին։

Չօգնեցին, ձեռք չմեկնեցին, բայցդա հարկավոր չէ, միայն թե սգո օրվան համապատասխան պահվածք ցուցոբերեին։

Եվ խոսքը միայն պահվածքի մասին չէ․ որոշ մարդիկ ուղղակի անտարբերություն ցուցաբերեցին օրերս կատարված ողբերգության ժամանակ։

Լիլիթը մարդկանց մասին, ովքեր այդ օրերին ամեն ինչ մոռացած՝ հրավառություն էին անում իրենց բակերում, գրել է․ «Ուզում էի զսպել ինձ՝ չդիմացա․․․ ա՞զգ, ի՞նչ ազգ, չկա՛ ազգ։ Սգո օր է, արաաա։ Շենք ա պայթել, մարդ ա մահացել, երեխա, կին, ա՛յ սալյուտ անողներ, թքեմ ձեր երեսին, ո՞վ եք դուք։

Բա էս տեսակ մարդկանց հայրենի՞ք ա հասնում։ Իրար կյանք ու դաս սովորեցնող, հայրենիքի մասին մենակ երգող ու կենաց խմող, իմ ազգ»։ Տեսանյութը՝ կից։