Աստված տղամարդկանց հնարավորություն տվեց ինքնուրույն ստեղծել կին, ինչպիսին որ կցանկանան․ ահա թե ինչ ավարտ ունեցավ այդ հին պատմությունը․ անչափ հետաքրքիր


Տղամարդ և կին տարբերությունները բոլոր ժամանակներում քննարկվում և կշարունակվի քննարկվել։ Ասում են՝ հաճախ  տղամարդիկ կարծում են, որ ուրիշի կինն ավելի լավն է, ավելի քացր:

Ահա այս մասին մի հին պատմություն կա, որ սովորեցնում է տղամարդուն սիրել և գնահատել սեփական ընտրությունը։ Եվ այսպես, Աստված ծեփում է տասը տղամարդու: Նրանցից մեկը հերկում է հողը, մյուսը ոչխար է արածեցնում, երրորդը ձկնորսություն կատարում։ Մի անգամ այդ մարդիկ գալիս են Աստծո մոտ և խնդրում, որ իրենց յուրաքանչյուրի համար ծեփի կին։

Աստված լսում է և նրանց տալիս հնարավորություն ինքնուրույն ծեփել կին, ով ինչպիսին կցանկանա իր համար, իսկ ինքը կյանք կտա այդ կանանց։ Ապա տղամարդկանց առաջարկեց  շաքար՝ նշելով, որ ամեն մեկը մեկ կտոր տա իր կնոջը, որպեսզի քաղցր լինի։ Այնուհետև Աստված տեսավ, որ ափսեի մեջ շաքար չկա, այնինչ մեկը պետք է մնար։

Աստված շատ բարկացավ և ասաց, որ տղամարդկանցից մեկը երկու շաքար է վերցրել և նրանցից վերցրեց կանանց, միախառնեց, ապա բաժանեց։Եվ այդ պահից ի վեր բոլոր տղամարդիկ մշտապես կարծում են, որ ուրիշի կինն ավելի քաղցր է։ Եվ նրանցից միայն մեկը գիտի, որ բոլոր կանայք նույնն են, քանի որ նա ինքն է կերել շաքարի լրացուցիչ կտորը…

Այս պատմությունն իրականում հումորային բնույթ ունի, սակայն հումորային բովանդակությունը նույնպես կարող է սովորեցնել և հաճախ ավելի արագ հասցնել բուն գաղափարը և ստիպել մտորել որոշ իրավիճակների շուրջ։


Понравилась статья? Поделиться с друзьями: