Աստված պահպանի մեր ժողովրդին եւ նրա միակ ծառային՝ Նիկոլ Փաշինյանին․․․ այլապես մեր ապագան դատապարտված է ձախողման


Ֆեյսբուքյան օգտատեր Խաչիկ Ավետիսյանը գրում է․

ՀԱՎԱՏԱՆՔ ԵՒ ՍԱՏԱՐԵՆՔ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ Հարգարժան հայեր, սիրելի ժողովուրդ, այսօր քան երբևէ եկել է խոհեմ եւ գիտակցված խորհելու ժամանակը։ Մենք ի վերջո պիտի հասկանանք, թե որտեղից ենք գալիս ու ուր ենք գնում և թե ինչի են անցյայի բոլոր մութ ուժերը մեկտեղվել, միավորվել եւ կատաղի պայքար են մղում իշխանության հասնելու համար։

Ու իմիջայլոց հետաքրքրականը այն է, որ բոլոր այդ մարդիկ դոլարային միլիարդատերեր են կամ առնվազն միլիոնատերեր։ Դե դատեք ինքներդ, միլիարդատիրոջը ինչքանով է ձեռնտու կյանքի եւ մավան պայքար մղել, որ գա ու աշխատի դրամային մի քանի միլիոն աշխատավարձով, այն էլ առավելագույն պատասխանատվության պայմաններում։ Բոլորիս է պարզ նրանց

նկրտումները՝ իշխանության զավթմամբ պահպանել նախ իրենց թալանը ու նաև ստեղծել պարարտ հող նորանոր «սխրանքներ» գործելու։
Նրանք այսօր ունեն ամեն ինչ և՛ փող, և՛ մեդիա դաշտ, և՛ արտաքին կապեր, և՛ ստի ու կեղծիքի տարածման փորձ, բայց նրանք զրկված են ամենակարևոր կապիտալից՝ ԺՈՂՈՎՐԴԻ աջակցությունից։

Ժողովուրդ, որը իր կամքով մերժեց հինը ու ստեղծեց նորն ու մարգարեականը՝ իր իշխանությունը, որտեղ կբացառվի կեղեքումը, թալանը, մասայական բեզ պրեդելը եւ ամենակարևորներից կարևորագույնը ընտրակեղծիքի միջոցով վերարտադրվելը։ Հարգելի իմ

ժողովուրդ, եթե ձեր ներկան եւ գալիքը թանկ են ձեզ համար, եթե դուք ցանկանում եք ապրել ազատ եւ օտարից անկախ Հայաստանում, ուրեմն զինվեք համբերությամբ ու հայրենիքի վաղվա օրվա հանդեպ ունեցած հավատով ու գիտակցությամբ։

Պատրաստ եղեք տարիներով երազած ձեռք բերումները պահպանելու ու զարգացնելու գործին։ Ու նաև թող ամեն մի սուտն ու կեղծիքը ձեր համար դառնան սոսկ որպես դատարկ ասված խոսք կամ հեքիաթ։ Աստված պահպանի մեր ժողովրդին եւ նրա միակ ծառային՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ․․․ այլապես մեր ապագան դատապարտված է ձախողման։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!