«Աստծո արքայության մեջ մեզ տեղ պահիր, մի օր կհանդիպենք»․ Գրիգոր Դանիելյանի անչափ հուզիչ հրապարակումը


Գրիգոր Դանիելյանը արխիվային ընտանեկան լուսանկար է հանրայնացրել, որտեղ շրջապատված է հարազատներով։ Լուսանկարն անչափ ջերմ է և այնտեղ պատկերված անձիք երջանիկ տեսք ունեն։

Հարազատները, բարեկամները միասին են և, իհարկե, դա երջանկության պատճառ է։ Դերասանը, սցենարիստը լուսանկարը հանրայնացրել է տխուր առիթով։ Այսօր դերասանի հոր մահվան տարելիցն է։

Գրիգորը գրառման մեջ ներկայացրել է, որ օրը տխրությամբ է սկսել։ Այսօր ապրել է այն բոլոր ապրումները, որը պատել էր իրեն ուղիղ 1 տարի առաջ։

1 տարի առաջ այս օրը կյանքից հեռացել է Գրիգոր Դանիելյանի հայրը։

Նա մասնավորապես գրել է․ «1 տարի անցավ այն օրից ինչ դու չկաս, ՊԱ՛Պ։ Էսօր վերապրեցի այդ օրը … Երանի այն օրերին, որ հավաքվում էինք քո շուրջ, երանի այն օրերին, որ էլ հետ չեն գա… Դու միշտ կապրես, քանի մենք ապրում ենք, քանի ապրում են քեզ հիշողները։ Աստծո արքայության մեջ մեզ տեղ պահիր, մի օր կհանդիպենք»։


Понравилась статья? Поделиться с друзьями: