Առավոտյան խիստ ցավալի լուր է հանրայնացվել ՊՆ մամլո ծառայությունից: Ըստ հանրայնացված տեղեկության՝ այս գիշեր՝ ժամը 01-ն անց 10 րոպեին հակառակորդի կողմից դիպուկահար կրшկnց է արձակվել:
Դիպnւկшհшրի արձակած կրшկnցից վիրավորում է ստացել Աշոտ Միքայելյանը, ով սահմանին էր, որ հայրենիքի պատիվը բարձր պահի ու պաշտպանի, և որ պատերազմը սահմանից ներքև չիջնի:
Ա. Միքայելյանի վիրավորումը մահացnւ է եղել, նրան փրկել չի հաջողվել: Ա. Միքայելյանը պայմանագրային զինծառայող էր: Դեպքը տեղի է ունեցել հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկում:
Ցավալի տեղեկությամբ իր էջում կիսվել է նաև Շ. Ստեփանյանը, երախտիքի և փառքի խոսքեր ուղղելով սահմաններն անառիկ պահող զինծառայողներին՝ ի դեմս Ա. Միքայելյանի:
Հայ դիրքապահների անձնվեր ու գիտակցված պահվածքն այս օրերին մեծ հպարտություն և ապահովության զգացում է ներշնչում թիկունքում գտնվող անձանց, ովքեր ամենօրյա աղոթքներով և օրհնության խոսքերով փորձում են յուրաքանչյուրն իր կարողության չափով նպաստել մերձսահմանային իրավիճակի կայունացմանը: