Անչափ համեղ ձկնապուրի յուրօրինակ բաղադրատոմս․ պատրաստեք և վայելեք


Ձուկն օգտակար հատկություններով գերազանցում է բազմապիսի մթերքների։ Օրգանիզմը վիտամիններով հագեցնելու ամենալավ միջոցը բնական մթերքներից ակտիվորեն օգտվելն է։

Դե իսկ ծովամթերքի օգտակարության մասին խոսելն անգամ ավելորդ է։ Ներկայացնում ենք մի բաղադրատոմս, որի պատրաստման գործընթացում որևիցե բարդության չեք բախվի և արդյունքում կստանաք անչափ համեղ ձկնապուր։ Այն կոչվում է Սկանդինավյան ուխա։ Պատրաստեք և վայելեք։

Անհրաժեշտ է՝

Արգանակ եփելու համար՝

Իշխան կամ սաղմոն (ձկան մարմնի որ հատվածը որ կունենաք կամ կցանկանաք)

1-2 դափնու տերև

5 հատիկ սև պղպեղ

1 լ ջուր

0,5 գլուխ սոխ

0,5 գազար

1 կարտոֆիլ

100 մլ սերուցք 20%-անոց

Աղ

Սամիթ

Ձուկը 0,5 ժ եփել, որից հետո արգանակը քամել, իսկ ձուկը մաքրել փշերից: Քամած արգանակում լցնել մանր կտրատած գազարը (եթե կցանկանաք կարելի է նաև մեծ քերիչով անցկացնել) և կարտոֆիլը:

Եփել 20 ր, ավելացնել ձուկը, սերուցքը և սամիթը: Վստահեցնում ենք, որ շա՜տ համեղ ապուր է ստացվում: Այն ընտանիքում կհավանեն բոլորը։


Понравилась статья? Поделиться с друзьями: