Աղցանը, որը ներկայացնելու ենք, անչափ համեղ և յուրահատուկ նրբություն ունի։ Թռչնամսի և անանասի համադրությամբ յուրօրինակ համը ոչ ոքին անտարբեր չի թողնի։ Այս աղցանի տեսքը ամենսովորական սեղանին անգամ կարող է հաղոդել տոնական տրամադրություն։

Անհրաժեշտ կլինի՝
Հավի կրծքամիս — 500 գ
Անանաս — 1 տարա
Պանիր՝ որքան շատ, այնքան համեղ
Ծովախեցգետնի ձողիկներ — 2 հ․
Մայոնեզ

Այս աղցանի համար ընտրեք պահածոյացված անանասներ։ Հյութից հանեք և շարեք խոհանոցային անձեռոցիկի վրա, որպեսզի չորանան և ավելորդ խոնավություն չփոխանցեն աղցանին։ Թռչնամիսը խաշել աղաջրում, ապա կտրատել խոշոր քառակուսիներով, շարել աղցամանի մեջ, վրան քսել մայոնեզ։

Այն աղցանի առաջին շերտն է։ Անանասը նույնպես կտրատեք խոշոր կտորներով և որպես երկրորդ շերտ շարեք մայոնեզային շերտի վրա, կրկին պատել մայոնեզով և վրան լցնել առատ քերած պանիր։

Զարդարեք ծովախեցգետնի ձողիկներով։ Ստացվում է անչափ գեղեցիկ տորթ աղցան, որը նաև անսահման համեղ է։