Օրը լի էր հետաքրքիր տեսանկարահանված նյութերի և ուղիղեթերների պատճառով առաջացած տարատեսակ հույզերով ու զգացողություններով: Փաստի առաջ հայտնված առևտրական հայրենակիցներին սատարելու սովորական կոչը վերածվել էր համահայկական ծիրանային տոնախմբության՝ դուրս գալով նույնիսկ Մոսկվայի սահմաններից:
Մոսկվայից զատ, արտասահմանյան շատ այլ երկրներում, հայկական դեսպանատների մոտ օրվա ընթացքում հավաքվում էին տեղաբնակ հայերը, հայկական երաժշտություն հնչեցնում և պարում հայոց դրոշը ծածանելով՝ գրավելով հանրային ուշադրությունը:
Օրվա առատ ու կրեատիվ դեպքերի մեջ թերևս ամենից ազդեցիկը օրվա երկրորդ կեսին հայերի կազմակերպած Բերդ հայտնի ու կոլորիտային պարի բեմականացումն ու ներկայացումն էր տեղի հայ տղամարդկանց կողմից:
Պարի կարևորությունն առավել ընդգծվում է, եթե հաշվի ենք առնում, թե այն ինչ խորհրդանշական իմաստ ունի հայերի համար: Այն խորհրդանշում է ազգային ամրությունն ու միաբանությունը:
Արդյուքնում մի հզոր ու ազդեցիկ տեսանյութ է ստացվել, որն էլ տարածվել է համացանցում: Պարի ազդեցիկ տեսանյութը ներկայացնում ենք ստորև:
Բերդ պարն էլ պարեցին)ՀԳ չգիտեմ ում մոտից եմ քաշել , պատիս բերեց ու տենց ։Սորի ))
Опубликовано Արամ Մանուկյան Суббота, 18 июля 2020 г.