Աննա Սեդոկովան անճանաչելի է դարձել. լուսանկարներ


ВИА ГРА խմբի նախկին անդամ Աննա Սեդոկովան գրեթե անճանաչելի է դարձել։ Երգչուհին, ով միշտ ուներ երկար ու ճոխ մազեր, նոր ֆոտոսեսիայի համար համար ընտրել է սևահերի կերպարը՝ կարճ կտրվածքով։ Հետևորդներին, սակայն, այդքան էլ դուր չի եկել նրա նոր ոճը։ «Ահավոր կեղծամ», «Անյա տատի», «Ձեր գույնը չէ, ձեր սանրվածքը չէ, ծեր եք երևում», «Դուք վառկին եք ու ձեզ վառ սանրվածք է պետք», «Դուք գլամուր չեք այս լուսանկարներում, կրակ չկա»,- գրել են հետևորդները՝ մեկնաբանություններում։

Մյուսները, սակայն, սկսեցին նրան համեմատել այլ հայտնի աստղերի հետ։ «Այս լուսանկարներում այնքան նման եք Յուլյա Վոլկովային, բայց ես երկար մազերի կողմնակից եմ։ Դրանք հիանալի են», «Այս կերպարով նման եք Շարլիզ Թերոնին՝ «Քաղցր նոյեմբեր» ֆիլմի կերպարից»։ Կային նաև նրանք, որոնք «պաշտպանում էին» Աննային բացասական մեկնաբանություն գրողներից՝ նշելով, որ կերպարը նուրբ է և կանացի։


Понравилась статья? Поделиться с друзьями: