Դերասանուհի Աննա Մանուչարյանը դադար է վերցրել և այլ ոլորտում է գործունեություն ծավալում։ Նշում է, որ երբ սկսի նկարահանվել, խստապահանջ է լինելու և այլ պահանջներ է ներկայացնելու։

Քչերին է հայտնի, որ Աննան օպերային երգչուհու մասնագիտությունը կիսատ է թողել, քանի որ ամուսնացել էր և բալիկ ունեցել։ Իսկ երբ ամուսնալուծվել է, կրթությունը շարունակել է թատերական ոլորտում։

Խոսելով աղջկա ՝ Մալենայի մասին, նշում է, որ դուստրը բացի ձայնային հիանալի տվյալներից, հրաշալի թավջութակ է նվագում։ Նա նաև ինքնուրույն կիթառ նվագել է սովորել։

Հաղորդավարի այն հարցին, թե ինչպե՞ս են վերաբերվում Մալենային ուղղված քննադատություններին, Աննան պատասխանել է, որ իր դեպքում կարող է ուշադրություն չդարձնել դրանց, անգամ չկարդալ, չհետաքրքրվել, բայց դստեր դեպքում փոքր-ինչ այլ է։ Բայց դուստրը շատ սառնասիրտ է և բացարձակ ուշադրություն չի դարձնում, նա կազմակերպված իր գործն է կատարում։

Դերասանուհին այժմ գեղեցկության սրահ ունի։ Նա պնդում է, որ արվեստն այդ գործում իրեն չափազանց օգնում է։ Հավելել է, որ գեղեցկության սրահ ունենալը իր երազանքներից մեկն է եղել։