Անզուգական ուտեստ, որն անպայան կզարմացնի ձեր հյուրերին․ անպայման փորձեք


Եթե սիրում եք ոչ սովորական ուտեստներ և եթե ձեզ անչափ դուր է գալիս մշտապես զարմացնել հյուրերին,  խոհանոցում ձեզ զգալ թագուհի, ապա այս հրաշալի, անզուգական բաղադրատոմսը մենք հենց ձեզ համար ենք բերել։ Ձեզ անհրաժեշտ կլինի ընդամենը մի քանի բաղադրիչ, որը կարծում ենք դուք անպայման կգտնեք ձեր սառնարանում։

Եվ այսպես՝

Կարտոֆիլ — 1 հ․

Ֆիլե (ցանկացած տեսակի) — 150 գ

Հավկիթ — 4 հ․

Ալյուր — 2 ճ․գ․

Աղ, սև պղպեղ

Բուսայուղ տապակելու համար

Կարտոֆիլը քերել, ֆիլեն բարակ և փոքր-ինչ երկարավուն կտրատել, որից հետո այս երկու բաղադրիչները լավ խառնել, ապա հավելել մեկ հավկիթը, ալյուրը, աղը և պղպեղը։

Կրկին լավ խառնել այնուհետ տաք թավայում, բուսայուղի մեջ ճաշի գդալով դնել ստացված խառնուրդը, մեջտեղի հատվածում գդալի օգնությամբ փոսիկ ստանալ, որի մեջ էլ անհրաժեշտ է դնել մեկ ձվի դեղնուց։

Տապակել փակ կափարիչով։ Երբ կկարմրի, շրջել մյուս կողմի վրա  կրկին կարմրացնել։ Ահա և վերջ, բարի ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями: