Տարվա եղանակները բոլորը գեղեցիկ են և անհամեմատ սքանչելի։ Յուրաքանչյուր եղանակին ժամանցը ուրովի անցկացնելու և վայելելու հնարավորություն կա։ Հայաստանում տարվա 4 եղանակներն էլ առանձնակի գեղեցիկ են։

Ձմեռ, գարուն, ամառ , աշուն․․․ Յուրաքանչյուր հանդերձանքով մեր բնաշխարհն անզուգական է։ Հայաստանը հարուստ է գեղատեսիլ վայրերով։ Մեր հայրենիքի բնաշխարհն ասես անձեռակերտ լինի և չորս հանդերձանքներն էլ անչափ սազում են։ Բոլոր եղանակներին կարելի անվերջ հիանալ և զարմանալ հայստանյան չնաշխարհիկ գեղեցկությամբ։

Այսօր ներկայացնում ենք Հայաստանի հայտնի տեսարժան վայրերից մեկը, մեր հարուստ ժառանգության մի մասնիկը։ Խոսքը Դադիվանքի մասին է։

Նյութին կից ներկայացնում ենք Դադիվանքից արված լուսանկար, որն անչափ գեղեցիկ է․ սես ֆիլմից, հեքիաթից դրվագ լինի։ Դադիվանքն ամբողջությամբ սպիտակով է պատված։

Եկեղեցին նույնքան գեղեցիկ է նաև տարվա մյուս եղանակներին, սակայն այս պատկերի կողքով անտարբեր անցնել անհնար է։ Սիրենք և գնահատենք մեր ժառանգությունը և մշակութային, հեգևոր կոթողները։