Անանուն բարերարը 2,1 մլն դոլար է նվիրաբերել Քալիֆորնիայի համալսարանի հայագիտության ամբիոնին


Լոսանջելեսյան Քալիֆորնիայի պետական համալսարանն անանուն 2,1 մլն դոլար է ստացել՝ հայագիտության ամբիոնին աջակցելու գրությամբ։
«Թեպետ բարերարը որոշել է անանուն մնալ, նրա ճոխ նվիրատվությունն աննկատ չի մնում։ Այն շատերին է վերաբերվում, քանի որ Քալիֆորնիայի պետական համալսարանն ավելի շատ հայ ուսանողների է կրթում, քան Երևանից դուրս աշխարհի յուրաքանչյուր ծայրում գտնվող համալսարան։ Այդ նվերը կամրապնդի առանց այդ էլ խորացված գիտելիքները հայ մշակույթի և հայերի ազդեցության մասին՝ ոչ միայն Քալիֆորնիայի հայերի, այլև ողջ աշխարհի»,- նշել է համալսարանի նախագահ Դայան Հարիսոնը։

Քալիֆորնիական համալսարանի հայագիտական հետազոտությունների ծրագրի ղեկավար Վահրամ Շեմասյանը, իր հերթին, նշել է, որ այս աջակցությունն ավելի մեծ հետաքրքրություն կարթնացնի հայերի և հայագիտական հետազոտությունների հանդեպ։
Նշենք, որ վերոնշյալ ամբիոնը քալիֆորնիական կրթօջախում հիմնադրվել է 1983 թվականին։ Այն կոչված է մեր մայրենին և մշակույթն ուսումնասիրելուն և օգնում է նոր մասնագետների կերտմանը։


Понравилась статья? Поделиться с друзьями: