Անահիտ Մութաֆյանը փորձերի ժամանակ ճնշման տատանում է ունեցել, նրան կուլիսներում փորձել են ուշքի բերել


Անահիտ Մութաֆյանն աշխատավայրից մի դրվագ է պատմել։ Ճիշտ է, նա նշել է, որ ներկայացման փորձերի ժամանակ վատ է զգացել իրեն, սակայն աօրվա իրադարձությամբ տպավորվել է։

Նա ճնշման տատանում է ունեցել, սակայն դա չէ, որ ցանկացել է պատմել։ Դերասանուհին հանրայնացրել է լուսանկար, որտեղ խաղընկերոջ՝ Արմեն Մարությանի հետ է։ Բայց պատմել է, ոչ թե Մարությանի հետ ունեցած զրույցի, այլ մեկ այլ խաղընկերոջ՝ Նարեկի մասին։

Անահիտը մասնավորապես գրել է․ «Օրեր առաջ ներկայացման ժամանակ ճնշման տատանում ունեցա, ինքնազգացողությունս վատացավ, մինչ փորձում էին կոլեգաներս կուլիսներում ինձ ուշքի բերել դերասանուհիներից մեկը ևս վատացավ։

Կոլեգաս Նարեկ Հայկազյանը լարված մթնորտը ցրելու համար փորձեց կատակել՝ Մութաֆյանը վատանումա հասկացանք՝ երկրի վիճակը վատա, դու ինչի՞ ես վատ զգում։

Նարեկի հումորը իր մեջ մեծ ճշմարտություն ուներ։ Շնորհակալ եմ քեզ, Նա՛ր, որ տեսնում ես ներսս»։


Понравилась статья? Поделиться с друзьями: