Անահիտ Կիրակոսյանի մեր ժամանակների ամենից սիրված դեմքերից է: Նա բազմաթիվ շնորհներ ունի, որոնցով հաճախ է աչքի ընկնում:
Էկրանից ու թատրոնի բեմից երևացող Անահիտը նույնքան պայծառ ու կենսախինդ է նաև առօրյայում, ընտանեկան միջավայրում:
Եթե տարիներ առաջ Անահիտը խոսուափում էր ընտանեկան մանրամասների մասին խոսելուց՝ պատճառաբանելով, որ իր աղջիկները պատրաստ չեն դրան, ապա նա հիմա անկաշկանդ խոսում է իր ընտանեկան առօրյայի, միջանձնային հարաբերությունների և այլնի մասին՝ պատմելով հետաքրքիր դեպքեր:
Անահիտը հաճախ է նաև սոցիալական հարթակներում հանրայանցնում ընտանեկան հանգստից դրվագներ, որոնք բավականին ուշագրավ են:
Հերթական հրապարակումը բնության գրկից գեղեցիկ լուսանկարներն են, որոնց մեջ Անահիտն ամուսնու ու որդու հետ է: Նա լուսանկարներին որպես մեկնաբանություն կցել է Հ. Սահյանի հայտնի «Ուր որ նայում եմ» ստեղծագործությունն է քարերի սիմֆոնիայի մասին:
Բանաստեղծությունը հրաշալիորեն ներդաշնակվել է լուսանկարների հետ: Նկարները բավականին գեղեցիկ տեսարան են ներկայացնում՝ մարդու և բնության ներդաշնակություն: