Լուսինե Թովմասյանը բուռն գործունեություն է սկսել։ Նա ակտիվ մասնակցություն է ունենում նորաձևության գրեթե բոլոր միջոցառումներին։

Օրերս էլ գեղեցկուհին անակնկալ մատուցեց իր երկրպագուներին և ներկայացրեց իր մոդելավորմամբ կանացի հագուստների հավաքածու։ Հավաքածուն ներառում է երեկոյան զգեստներ, որոնք նորաձև կանայք կարող են կրել Ամանորին։ Երեկ Լուսինեն ինտրիգային լուսանկարներ էր հանրայնացրել և հայտնել հետևորդներին, որ գաղտնիք ունի, որն առաջիկայում պատրաստվում է բացահայտել։

Լուսանկարներում գեղեցկուհին ձեռքին փուչիկ ունի, որը հիմնականում մայրիկները կիրառում են ապագա բալիկի սեռի պարզաբանման արարողության ժամանակ։

Լուսինեի հետևորդներից շատերը կարծում են, որ նա երեխայի է սպասում, անգամ եղել են մեկնաբանություններ այն մասին, որ Լուսինե Թովմասյանը երկվորյակ երեխաների է սպասում։ Լուսինեն լուսանկարներին կցել է հետևյալ գրառումը․ «Վստահ եմ ,որ ամենաշատը մայրիկներին կուրախացնի իմ գաղտնիքի բացահայտումը:

Այս փուչիկը հայտնվում է մեր ձեռքում , երբ մենք ստեղծում ենք նորը, ուրախություն ենք բերում և վառ գույներով լցնում մեր փոքրերի աշխարհը»: