«Այս ցուցակում ընդգրկվելը Փաշինյանին տրված շանս է, գուցե վերջինը»․ Տիգրան Խզմալյանի վերլուծությունը


Օրերս կայացել է Ժողովրդավարության գագաթաժողովը, որին մասնակցել են մի շարք երկրներ։ Գագաթաժողովը կայացել է ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ և օնլայն վարել է Ջո Բայդենը։

Այս իրադարձությանն անդրադարձան շատ քաղաքական գործիչներ, վելուծաբաններ։ Ներկայացնում ենք Տիգրան Խզմալյանի գրառումը վերրոնշյալ գագաթաժողովի վերաբերյալ։ Նա նշում է, որ այդ ժողովին ընդգրկվածությունը մեծ շանս է և կարող է լինել վերջինը։

Խզմալյանը մասնավորապես գրել է․ «Համեմատեք այս լուսանկարը երկու օր առաջ Բայդեն -Պուտին խոսակցության լուսանկարների հետ։ Բայդենը խոսում է ողջ աշխարհի հետ, հարյուրից ավելի պետությունների ղեկավարները պատիվ են համարում լինել այդ ցանկում։

Ո՞ւմ հետ է մնացել Պուտինը, ո՞վ է խոսում նրա հետ․ Էրդողանը, Ալիևը, Լուկաշենկոն, Կիմ Չեն Ինը։ Եվ ՀՀ պաշտոնյաները։ Բայդենի ցուցակում ընդգրկվելը Փաշինյանին տրված շանս է։ Գուցե վերջինը»։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիիկոլ Փաշինայնը մասնակցել է Ժողովրդավարության  գագաթաժողովին, որին ընդգրկված են հարյուրից ավելի երկրներ։


Понравилась статья? Поделиться с друзьями: