Նկարիչների արվեստը, նրանց աշխարհն անչափ հետաքրքրական է։ Երբ փորձում ես մտնել այդ աշխարհ, ընկղմվում ես ու դուրս գալ չես ուզում։

Արվեստը մարդուն կրթում և դաստիարակում է բոլորովին այլ կերպ։ Յուրաքանչյուր նկարչի աշխարհ յուրօրինակ է, որտեղ արծարծված է սեփական նախասիրոթյունները և սեփական վերաբերմունքն ու աշխարհըկալումը կյանքի հանդեպ։

Այս նյութում ներկայացնում ենք հայտնի նկարիչ Դրագան Բիբինի աշխատանքները, որոնք վախ են ներշնչում և շունչդ ասես կտրվում է։ Ակամայից հարց է առաջանում․ի՞նչ էր մտածում նկարիչը, ի՞նչ աշխարհայացք և պատկերացումներ ուներ աշխարհի մասին, որ ստանում էր այսպիսի նկարներ։

Այդ հարցերը ժամանակին շատ են ուղղել նկարչին։ Եվ մի անգամ նա պատմել է, որ երազում տեսել է, թե ինչպես է ցանկացել վերցնել իր շապիկը, որն իր կողքին է եղել և երբ վերցրել է, մյուս ծայրը նրան քաշել է և այդպես քաշելով՝ նկարչին տարել է մի մութ սենյակ, որտեղ նա տեսել է, որ ինչ-որ ձեռք քաշում է իրեն։

Այս երազից հետո նկարիչը ստանում էր ահա է այսպիսի աշխատանքներ, որոնք հայտնի են աշխարհով մեկ։