Համաճարակները և տարաբնույթ հիվանդությունները մշտապես հետապնդել են Երկրին։ Մարդկությունը միշտ էլ պայքարել է և շարունակում է պայքարել ու միջոցներ գտնել առողջ կյանքի պահպանման համար։

ՀՀ ԱՆ-ն պաշտոնական էջում հայտնել է՝ թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է այսօր։ Կային ժամանակներ, որ թոքաբորբից ոչ ոք չէր փրկվում։

Դրա վկայություններից մեկն էլ մի շարք գրողների, բանաստեղծների, հասարակությանը հայտնի այլ հայտնի ոլորտների կարկառուն ներկայացուցիչների անժամանակ մահը թոքաբորբից։ Հիվանդությունն ավարտվում էր մահով։ Այսօր պատկերը փոխվել է, սակայն հիվանդությունը միևնույնն է ունի վտանգավորություն և որ ամենադաժանն է դեռ խլում է կյանքեր։

ՀՀ ԱՆ-ն ներկայացրել է հիվանդության հետ կապված վիճակագրություն։ ԱՆ-ն գրում է․ «Աշխարհում տարեկան չորս հարյուր հիսուն միլիոն մարդ հիվանդանում է թոքաբորբով: Աշխարհում համաճարակային իրավիճակը դեռ ծանր է։ Ինչպե՞ս խուսափել վիրուսից և դրա հետևանքով առաջ եկած թոքաբորբից:

COVID-19-ից և հնարավոր բարդություններից խուսափելու լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստումներն են: Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները հասանելի են և անվճար»։ Հիշեցնենք, որ Հայաստանը պատվաստված երկրների ցանկում ամենավերջինն է»։