«Այս երկու ծայրահեղ տեսակները կան դեռ վաղեմի ժամանակներից և, ցավոք, շարունակվում են մինչ օրս»․ Դիանա Գրիգորյան


Դիանա Գրիգորյանը լուսանկար է հանրայնացրել, որտեղ ներկայացել է հայկական տարազով։ Հարկ է նշել, որ տարազային հագուստը շատ է սազում սցենարիստին։

Դիանան լուսանկարին կցել է մի գրառում, որտեղ անդրադարձել է հայ պատվավոր թագավորներին, ինչպես նաև դավաճաններին։

Սցենարստը մասնավորապես գրել է․ «Յուրաքանչյուր ազգի, պետության համար ստրատեգիական նշանակություն ունի առաջնորդը, այն անհատը, որի պատասխանատվության տակ է երկրի, ժողովրդի ճակատագիրը: Ունեցել ենք մեծ արքաներ, ունեցել ենք նաև թշնամու հետ գաղտնի դաշինքներ և գործարքներում թաթախված դավաճաններ:

Այս 2 ծայրահեղ տեսակները կան վաղեմի ժամանակներից և, ցավոք, շարունակվում են մինչ օրս»։ Հրապարակման ներքո օգտատերերը նշել են, որ դժվար է չհամաձայնել նրա հետ, քանի որ, ցավոք սրտի, դա այդպես է։

Դիանայի հետևորդները գգեղեցիկ մեկնաբանություններ են կատարել և հաճոյախոսել չքնաղ հայուհուն և հավելել, որ նրա հայրենասիրության դրսևորումները նկատում են նրա ֆիլմերում։


Понравилась статья? Поделиться с друзьями: