Այս աներևակայելի ընթրիքի համար ձեզ անհրաժեշտ կլինի ընդամենը 500 գրամ հավի միս


Աշխատանքային օրը տնային տնտեսուհիներն ավարտում են այնքան հոգնած, որ պատրաստելու ո՛չ ժամանակ և ո՛չ էլ ուժ է մնում, սակայն ցանկանում ենք ներկայացնել մի բաղադրատոմս, որը կարճ ժամանակամիջոցում թույլ կտա համեղ ընթրիք մատուցել։

Անհրաժեշտ է՝

Հավի կրծքամիս — 500 գ

Բրոկկոլի — 350 գ

Բանջարեղենային խառնուրդ — 150 գ

Աղ, պղպեղ, փոշի սխտոր

Լոլիկ — 1 հ․

Թթվասեր — 2 ճ․գ․

Քերած պանիր — 40 գ

Ձևամանի մեջ փոքր կտորներով դասավորել բրոկկոլին, ապա միացնել պատրաստի բանջարեղենային խառնուրդը։ Ձևամանը թափահարել, որպեսզի զանգվածը հավասարվի։

Մեջտեղում տեղավորել կրծքամիսը, համեմել ըստ ճաշակի։ Կրծքամսի վրա դանակի օգնությամբ ճեղքեր բացել, որոնց մեջ հարկավոր է դնել բարակ շերտերով լոլիկներ։ Թռչնամիսը պատել թթվասերով, ապա վրայից շաղ տալ քերած պանիրը։

Ձևամանը տեղափոխել 180 աստիճան տաք ջեռոց, որտեղ կեփվի մոտավորապես  40 ր։  Ուտեստն անմահական է ստացվում։ Հավատացեք՝ համից չեք կշտանա։ Ձեր հյուրերն ուղղակի զարմացած կմնան այս ուտեստի թե՛ տեսքից, թե՛ համից։


Понравилась статья? Поделиться с друзьями: