Այսօր՝ հունվարի յոթին, սիրված երգչուհի Սիրուշոն դարձավ 35 տարեկան։ Երգչուհին առանձնանում է իր յուրահատուկ ոճով, երգերի ընտրության յուրօրինակ մոտեցմամբ և կատարմամբ։

Վերջին տարիներին նա թե՛ ստեղծագործություններում, թե՛ հագուստներում և աքսեսուարներում մեծ տեղ է տալիս հայկականությանը։

Նա բացի երգարվեստից նաև ակտիվորեն զբաղվում է բիսնեսով․ թողարկել է զարդերի շարք, որը հայտնի է Պռեգոմեշ անունով, հարսանյաց զգեստներ, որոնք հին հայկական մոտիվներ են պարունակում։ Երգչուհին ոճի, նորաձևության թելադրող է։

Նրան ճանաչում և սիրում են նաև երկրի սահմաններից դուրս։ Այդ ճանաչմանը մեծապես նպաստեց եվրոտեսիլյան ելույթը։

Նա կարողացավ ճիշտ և գրագետ կազմակերպել իր արշավը դեպի Եվրոպա։ BBC-ն անդրադարձ է կատարել Սիրուշոյի եվրոտեսիլյան ելույթին և երգչուհուն որակել որպես ազգային գանձ։

Սիրուշոն սկսել է երգել դեռևս յոթ տարեկանից ինչպես Հայստանի, այնպես էլ Կանադայի բեմերում։ Նա ամուսնացած է ՀՀ երկրորդ նախագահի որդու Լևոն Քոչարյանի հետ։ Զույգն ունի երկու որդի։