Այսօր Սիլվա Հակոբյանի հայրիկի ծննդյան օրն է․ ահա թե ինչպես է շնորհավորել երգչուհին հորը


Այսօր Հակոբ Հակոբյանի ծննդյան օրն է։ Նա տաղանդավոր երեխաների հայր է և դրանով իրեն երջանիկ է համարում։ Ինչպես հայտնի է Հակոբ Հակոբյանը դստեր՝ Սիլվա Հակոբյանի պրոդյուսերն է և զբաղվում է երգչուհի դստեր յուրաքանչյուր գործով։

Սիլվան առիթը բաց չի թողնում հայրիկին շնորհակալություն հայտնելու համար  և մի առիթով էլ նշել էր, որ նա իր հրեշտակն է երկրի վրա։

Այսօր հոր ծննդյան առվիթով Սիլվան հանրայնացրել է հայրիկի լուսանկարը և կից ջերմորեն շնորհավորել նրան։ Սիլվան գրել է․ «Բոլորին հասնող, բոլորի ցավով ապրող, անսահման բարի սրտով իմ Պապա, Ծնունդդ Շնորհավոր։

Աստծուց միայն մի բան եմ խնդրում, որ քեզ լիքը առողջություն տա, մնացած ամեն ինչ միասին կստեղծենք և էլ ավելի կկատարելագործենք։ Սիրում ենք քեզ ամբողջ սրտով»։

Շնորհավորանքին միացել են նաև երգչուհու երկրպագուները և ակտիվ մեկնաբանել հրապարակումը։ Նրանք առողջություն են մաղթել և ցանկացել, որ միշտ ընտանիքի կողքին լինի։


Понравилась статья? Поделиться с друзьями: