Այսօր՝ նոյեմբերի տասնվեցին, Ռոբերտ Աբաջյանը կդառնար քսանհինգ տարեկան։ Աբաջյանը զոհվեց 19 տարեկան հասակում Ապրիլյան քառօրյա պատերազմի։

Ասես՝ երեկ էր, երբ բոլորի տուն էր մտնում այդ բոթը և անասելի տխրությւոն պարգևում յուրաքանչյուրին։ Եիտասարդ տղան ապրեց ընդամենը 19 գարուն և հառնեց վերև՝ կիսատ թողնելով բազմաթիվ գարուններ։ Ռոբերտը կյանքը նվիրեց հայրենիքին։

Նա ծնվել և սովորել էր Երևանում։ Բժշկի մասնագիտություն էր ցանկանում ձեռք բերել․ ատամնատեխնիկ էր։ Անսահման հայրենասեր տղան կյանքը նվիրեց հայրենիքին առանց մեկ վայրկյան վարանելու։ Նա ընկել է Մարտակերտում՝ դիրքը պահպանելիս։

Արժանացել է «Արցախի հերոս», «Ոսկե արծիվ» շքանշաններին բացառիկ քաջության և արիության համար՝ Արցախի Հանրապետության նախագահի կողմից։ Աբաջյանի սխրանքն անմահ է և ինքը՝ հերոսը, անմահ է։ Նրա մասին կխոսեն սերունդները՝ փոխանցելով սխրանքը և դարեդար ապրեցնելով նրան։

Ամփոփված է Եռաբլուրում։ Մեր խոնարհումն ենք արտահայտում հերոսի հավերժ հիշատակին և շնորհավորում նրա երկնային դարձած ծնունդը։