Այսօր Նունե Եսայանի ծննդյան օրն է․ ահա թե քանի տարեկան դարձավ սիրված երգչուհին


Այսօր՝ օգոստոսի հինգին, սիրված երգչուհի Նունե Եսայանի ծննդյան օրն է։ Այսօր երգչուհին դարձավ հիսուներեք տարեկան։

Ծնվել, կրթվել և արարել է մայրաքաղաք Երևանում։ Նունեն ի սկզբանե այլ մասնագիտություն էր ընտրել, սակայն նրա տաղանդը թաքցնել ուղղակի հնարավոր չէր։ Բոլորն էլ լսում էին նրա ձայնը և հասկանում, որ այն դեռ բարձր է հնչելու։

Նա սովորում էր Պոլիտեխնիկական համալասրանում և զուգահեռ հաճախում երգի սիրողական խմբակ։ Այնուհետև հստակորեն որոշում է, որ պետք է փոխի մասնագիությունը և քայլելն ուղղում է դեպի երգարվեստ։

Երգչուհին բազմաթիվ երգեր է հրամցրել իր հանդիսատեսին և դեռ այսօր էլ շարունակում է հիացնել։ Ելույթներ է ունեցել մի շարք երկրներում և մշտապես բարձր պահել հայրենիքի անունը։

Նունեն 1993-1995 թթ. երաժշտական գործունեություն է ծավալել Սիրիայում։ Երգչուհին ամուսանացած է և ունի երկու երեխաներ։ Շնորհավորում ենք Նունեն Եսայանին և լավագույնը մաղթում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!