Միհրան Ծառուկյան և Արփի Գաբրիելյան սիրված աստղային զույգն այսօր նշում է իրենց միության երկու տարին։ Երկու տարի առաջ այս օրը երկու սիրող սրտեր ընտանիք կազմեցին։

Ընտանիք, ուր տիրում է սեր, համերաշխություն և օրինակ է շատերի համար։ Արփիին և Միհրանին շատերն են սիրում։ Այսօր նրանց երկրպագուները ջերմ շնորհավորանքներ են հղել և հարատև սեր մաղթել։

Զույգը մեծացնում է իրենց որդուն՝ Ռոբերտին, ում հայտնի ծնողների երկրպագուները անչափ սիրում են և անհամբերությամբ են սպասում մայրիկի և հայրիկի կողմից փոքրիկ Ռոբի մասնակցությամբ հրապարակումներին։ Ռոբերտի երկու տարին դեռ չի լրացել։

Նա մայրիկի և հայրիկի հետ հիանալի ժամանակ է անցկացնում նաև նրանց աշխատավայրում, ուր սիրում է հաճախել։

Արփին և Միհրանը չեն զլանում երբեմն իրենց փոքրիկ որդուն տանել աշխատավայր, ուր երգ ու պար և աշխություն է տիրում։

Շնորհավորում ենք զույգին և ամենայն բարիք մաղթում։ Զույգի հարսանյաց հանդեսից մի փոքրիկ տեսագրություն դիտեք վարը։