Այսօր Միհրան Ծառուկյանի ծննդյան օրն է․ մանրամասներ երգչի կյանքից


Այսօր ճանաչված և սիրված երգիչ Միհրան Ծառուկյանի ծննդյան օրն է։ Բացի երգարվեստում ունեցած հաջողություններից, երգիչը նաև հանդես է գալիս որպես դերասան։

Երգչի դերասանական հմտությունները հեռուստադիտողը բարձր գնահատեց և սիրով էր դիտում այն հեռգուստասերիալները, որտեղ Միհրանը մասնակցություն ուներ։ Միհրանը ծնվել է 1987 թ․։ Նա հանրության շրջանում ճանաչելի դարձավ «Հայ սուպերսթար» նախագծից։ Սովորել է 120 դպրոցում։ Հինգ տարի հաճախել է Սպայի տան երգի ստուդիա։

Ծառուկյանը նաև զբաղվել է պրոֆեսիոնալ պարով․ հաճախել է «Ստիլ» պարային ակումբ, մասնակցել բազմաթիվ պարերի մրցույթների և մի շարք հաղթանակներ է գրանցել Հայաստանի առաջնություններում և 1 հաղթանակ՝ միջազգային առաջնությունում։

Միհրանն ամուսանացել է երգչուհի Արփի Գաբրիելյանի հետ։ Զույգն անչափ սիրված է հանրության կողմից։ Նրանք ունեն 1 որդի։

Նրանց որդին՝ Ռոբերտը, ծնվել է անցյալ տարի և աստղային ծնողների երկրպագուների սիրելին է դարձել։ Փոքրիկի մասնակցությամբ հրապարակումներն անչափ ջերմությամբ են ընդունվում նրանց կողմից։ Սրտանց շնորհավորում ենք երգչին և մաղթում ամենայն բարիք։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!