«Այսօր մեր կրակահերթերի տակ «զոհվեցին»․․․»․ տեսեք թե ինչպես է անցկացրել օրը Նաիրա Զոհրաբյանը


Նաիրա Զոհրաբյանն այլևս քաղաքականությամբ չի զբաղվում, սակայն բազմիցս է նշել, որ իր ունեցած բոլոր կապերը՝ այդ թվում և միջազգային, ծառայեցնելու է հանուն հայրենիքի, մասնավորապես՝ բանակի, իսկ այս պահին՝ գերիների վերադարձի համար։

Նաիրան իր գործունեությունը սկսել է լրագրողի աշխատանքից։ Նա բավականին լավ լրագրող է եղել։ Այդ մասին բոլորն են փաստում։ Իր լրագրողական գործունությունը նա սկսել է Նիկոլ Փաշինյանին պատկանող թերթում։

Մի առիթով Նաիրան փաստել էր, որ Նիկոլ Փաշինյանը լավ լրագրող էր։ Նաիրա Զոհրաբյանը թեթև անցում է կատարել քաղաքականություն և կարողացել դրսևորել իրեն որպես բանիմաց և լավ քաղաքագետ։

Այժմ նա ազատ գործունեությամբ է զբաղված։ Երբեմն էլ համացանցում կիսվում է իր անցկացրած օրով։ Այս անգամ նա մի լուսանկար է հանրայնացրել, որտեղ իր ձեռքում զենք կա։

Լուսանկարին կից նա հումորային գրառում է կատարել․ «Այսօր մեր կրակահերթերի տակ «զոհվեցին» Coca-Cola-ի 17, լիմոնադի 24 և ջերմուկի մի քանի տասնյակ շիշ»։ Լուսանկարը ներկայացնում ենք նյութին կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: