Այսօր Մարջան Ավետիսյանի ծննդյան օրն է


Այսօր գեղեցկուհի դերասանուհի Մարջան Ավետիսյանի ծննդյան օրն է․ նա տոնում է երեսունութամյակը։ Մարջանը ծնվել է Արմավիրի Մեծամոր քաղաքում՝ ինժեների և վարսահարդարի ընտանիքում։ Ավարտելով տեղի դպրոցը՝ մեկնել է ուսանելու երևանյան թատրոնի և կինոյի պետինստիտուտում։

Դերասանական ֆակուլտետն ավերտելով՝ սկսել է աշխատել Գ․ Սունդուկյանի անվ․ թատրոնում։ 2007 թվականից աշխատանքի է անցել նաև հեռուստաընկերությունում՝ նաև մասնակցելով «Երկու աստղ»-ին։

Դերասանուհին անչափ սիրելի է իր սուր սարկաստիկ, լիրիկական ու վառ կերպարների համար։ Առավել մեծ հայտնիություն է ձեռք բերել իր կերտած միսս Թամարայի դերի համար՝ «Ֆուլ Հաուս» սիթքոմում և Լիլիթի դերի համար՝ «Որոգայթում»։

Թատրոնում կերտած իր հրաշալի դերերը, իրապես, անչափ հիշվող են ու մշտապես բարձր գնահատականների են արժանանում։ Մարջանը շատ կոլորիտային ու մեծ տաղանդի տեր դերասանուհի է, որը կարողանում է յուրաքանչյուր դեր ներկայացնել յուրովի ու գեղեցիկ՝ իսկական դերասանուհուն վայել։


Понравилась статья? Поделиться с друзьями: