Այսօր՝ հուլիսի քսանյոթին, Մայքլ Քոթանջյանի ծննդյան օրն է։ Երգիչն այսօր դարձավ քառասունյոթ տարեկան։

Ճիշտ է, հանրությունը վերջին տարիներին նրան բեմում չի տեսնում, նա նոր ստեղծագործություններով հանդես չի գալիս, սակայն նրան հիշում են և սիրում։ Մայքլն ունի գեղեցիկ ընտանիք, որտեղ մեծանում են նրա զավակները։

Նրա հայրը՝ բոլորի կողմից սիրված Ռաֆայել Քոթանջյանը, կենդանության օրոք անսահման սիրում էր ժամանակն անցկացնել թոռնիկների հետ։ Թոռնիկները լավ ու հաճելի ժամանակ էին անցկացնում սիրելի պապիկի հետ։ Մայքլ Քոթանջյանն այս տարի ծննդյան օրը լիաթոք ուրախանալ չի կարողանում։

Նա նոր է կորցրել հայրիկին և դեռ գտնվում է այն փուլում, որ ցավն ու վիշտը թարմ է։ Սակայն նրա հարազատները, ընկերները և հետևորդները փորձում են ինչ-որ կերպ ուրախացնել և վերջապես ժպիտ բերել նրա դեմքին։

Նրան շնորհավուոմ են, ջերմ խոսքեր հղում և հիանում Ռաֆայել Քոթանջյանի որդով։ Մենք նույնպես շնորհավորում ենք և լավագույնը մաղթում։