Այսօր Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է․ մանրամասներ դերասանի կյանքից


Այսօր Հրանտ Թոխատյանը դարձավ 64 տարեկան։ Սիրված դերասանի ծննդավայրը Երևանն է։ Կրթությունը ստացել է Բրյուսովի անվան համալսարանում, որտեղ ձեռք է բերել ռուսաց լեզվի և ռուս գրականության մասնագիտություն։

Աշախատել է նաև որպես ուսուցիչ Օշականում։ Հրանտին 1976 թվականին հրավիրել են Կամերային թատրոն, որտեղ էլ նա աշխատեց տասնհինգ տարի։ ՀՀ ժողովրդական արտիստը հիմնադրել է Շարմ հոլդինգը, որտեղ էլ հանդիսանում է տնօրեն։

Հրանտ Թոխատյանը ստացել է բազմաթիվ պարգևներ։ Դերասանն այժմ էլ ակտիվ աշխատանքային գործունեություն ունի։

Համագործակցում է Մոսկվայի լավագույն պրոդյուսերների հետ և նկարահանվում ռուս լավագույն դերասանների հետ և ներկայանում լավագույնս։

Հանդես է եկել նաև թատրոնում։ Թե՛ էկրաններին և թե՛ բեմում Հրանտն ուղղակի փայլում է իր բարձր պրոֆեսիոնալիզմով։ Նա այժմ ամուսնացած է Լուիզա Ներսիսյանի հետ, ում հետ համատեղ կյանքի ընթացքում ունեն մեկ դուստր։

Դերասանը նախկին ամուսնություններից նույնպես երեխաներ ունի․ նա երկու որդիների հայր է։ Ունի մեկ թոռնիկ։ Շնորհավորում ենք դերասանին և  ցանկանում  ամենայն բարիք։


Понравилась статья? Поделиться с друзьями: