Դեռ երեք տարեկանից հանրությանը ծանոթ ու սիրված Լիդուշիկն այսօր բոլորում է ծննդյան քսանմեկամյակը:
Դպրոցական տարիներին զուգահեռ Լիդուշիկը հաճախել է տարբեր երաժշտական խմբակներ, ընդգրկվել երաժշտական անսամբլների մեջ՝ հրաշալի հանդես գալով:
Լիդուշիկը մեր այն հայտնի դեմքերից է, ով իր փոքրիկ կենսագրության ընթացքում հանդես է եկել ոչ միայն հայկական տարբեր տարածաշրջանների հեղինակավոր բեմերում, այլ նաև արտերկրում: Արտասահմանյան մի շարք երկրներում Լիդուշիկը հանդես է եկել շատ գեղեցիկ համերգային ծրագրերով:
Լիդուշիկը մինչ հիմա էլ շարունակում է մնալ մի շարք բալիկների սիրելի կերպարը, հաջողության մոտիվացիան և հաջողված օրինակը:
Լիդուշիկի երգերը մանկական միջոցառումների, ծննդյան տոների ամենից սիրված ու պահանջված երգերն են շարունակում մնալ մինչ հիմա:
Լիդուշիկն ունի նաև ավագ սերնդի երգարվեստի ներկայացուցիչների հետ համագործակցելու հրաշալի փորձ: Հատկանշական է նրա զուգերգը Նունե Եսայանի հետ:
Նրանց կատարմամբ հնչող «Մամա» երգը մինչ հիմա էլ սիրելի և լսելի է շատ-շատերի կողմից: