Այսօր Գոռ Հակոբյանի ծննդյան օրն է


Հայտնի արտիստ Գոռ Հակոբյանն այսօր նշում է ծննդյան երեսուներեքամյակը: Նա ծնվել է Կապանում: Ծնվելուց երեք տարի անց ընտանիքը տեղափոխվել է Գյումրի, որտեղ էլ անցել է նրա մանկությունն ու հասունության շրջանը:

Գոռ Հակոբյանն առավելաբար հայտնի է «Ֆուլ Հաուզ» սիթքոմի շրջանակներից: Գյումրիում դպրոցն ավարտելուց հետո սովորել է Վանաձորի թատերական ինստիտուտի դերասանական բաժինը:

Գոռ Հակոբյանն ունի գեղեցիկ ընտանիք: Վերջերս ընտանիքում համալրում է եղել. լույս աշխարհ է եկել ընտանիքի երրորդ բալիկը, ով նույնպես տղա է, և ծնողները նրան Ռիչարդ են անվանել:

Դերասանն արդեն առիթ ունեցել է հանրայնացնելու երրորդ զավակի առաջին լուսանկարները:

Դերասանի ծննդյան օրվա առիթով հուզիչ ու սիրառատ հրապարակում է արել նրա կինը՝ Հրուշը, ով կարևորել է իրենց անցած համատեղ ճանապարհը՝ շնորհակալություն հայտնելով ամուսնուն ամեն ինչի համար:

Դերասան Գարիկ Սեփխանյանը Գոռի ծնունդը շնորհավորել է կատակային հրապարակմամբ՝ երգիչ Գոռ Սուջյանի լուսանկարին կից շնորհավորանքներ գրելով:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!