Այսօր Գոհար Գասպարյանի ծննդյան օրն է․ մանրամասներ ժողովրդական արտիստուհու կյանքից


Գոհար Գասպարյանի երգերը այսօր էլ անգերազանցելի են համարվում։ Նրան այսօր էլ լսում են և վայելում երգչուհու հրաշալի, կախարդական ձայնը։ Օպերայի մեծագույն վարպետը ծնվել է 1924 թ․, Կահիրեում։

«Չի ապրի, չափից շատ նվազ և թույլ է»,- ահա այսպես էին արտահայտվում բժիշկները նորածին Գոհարի մասին։ Բայց ապագա եգչուհու տատիկը հակառակն էր պնդում, ավելին նա ասում էր․ «Կապրի և հպարտությունը կդառնա»։

Այդպես էլ եղավ Գոհարն ապրեց, զարմացրեց և հպարտություն պարգևեց յուրաքանչյուր հայի։ Գոհարի ծնողները երաժշտասեր են եղել։

Հայրը լինելով իրավաբան՝ հրաշալի տիրապետում էր ֆլեյտայի, մայրը մանկավարժ էր և դաշնամուր էր նվագում։ Գոհարը դեռ վաղ տարիքից մոտ է եղել երաժշտությանը և անսահման սիրել կախարդական այդ աշխարհը։

Գոհարը մահացել է 2007 թ․։ 9 տարեկանից երգել է Կահիրեի հայկական եկեղեցու երգչախմբում։ Ամուսնացած էր Տիգրան Լևոնյանի հետ։

Նրանք ունեցել են մեկ որդի, ով բժիշկների մեղքով մահացավ։ Երգչուհին խոստովանել է՝ օրորոցային երգելիս որդուն է հիշել և արցունքներով հեռացել բեմից։


Понравилась статья? Поделиться с друзьями: