Այսօր Արմեն Ջիգարխանյանի ծննդյան օրն է․ մանրամասներ դերասանի կյանքից


Այսօր՝ հոկտեմբերի երեքին, Արմեն Ջիգարխանյանի ծննդյան օրն է։ Հայտնի և սիրված արտիստը ծնվել է  1935 թվականին, Երևանում։ Դերասանը առանց հայր է մեծացել։

Նա հորն առաջին անգամ տեսել է, երբ արդեն դեռահասության տարիքում էր։ Թատրոնի և կինոյի նկատմամբ հետաքրքրվածությունն ու սերը առաջ է եկել դպրոցական տարիներից։ Այդ սերը եկել է մորից, ով մոլի թատերասեր էր և բաց չէր թողնում ոչ մի ներկայացում։

Դպրոցն ավարտելուց հետո մեկնում է Մոսկվա, որպեսզի ստանա թատերական կրթություն, սակայն անարդյունք և կրկին վերադառնում է Երևան և աշխատանքի ընդունվում Հայֆիլմում՝ որպես օպերատորի օգնական։

Հետագայում կրթություն է ստանում Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, այնուհետև սկսկվում է նրա մեծ կարիերան։ Արմեն Ջիգարխանյանն ամուսնացած է եղել երկու անգամ։

Առաջին կնոջից նա ուներ դուստր, ով մահացել է և մեկ որդեգիր որդի։ Նա առաջին կնոջ երեխան է նախկին ամուսնուց։ Երախային դերասանը որդեգրել և դաստիարակել էր։


Понравилась статья? Поделиться с друзьями: