Այսօր Արթուր Աբրահամի ծննդյան օրն է․ մանրամասներ բռնցքամարտիկի կյանքից


Այսօր՝ փետրվարի քսանին, իր տարեդարձն է տոնում Արթուր Աբրահամը։ Այսօր նա դարձավ 43տարեկան։ Հայ բռնցքամարտիկի իրական անուն ազգանունն է Ավետիք Աբրահամյան։

Սակայն այս անվամբ բռնցքամարտիկին հանրությունը գրեթե չի ճանաչում։ Արթուր Աբրահամը ծնվել է Երևանում։ Կարիերան զարգացել է Գերմանիայում։ Հայազգի աշխարհի չեմպիոնը մի շարք մարտեր է ունեցել և հաղթանակած դուրս եկել։

2005-2009 թթ  IBF վարկածով միջին քաշային աշխարհի չեմպիոն է հռչակվել։ «The Ring» սպորտային հայտնի ամսագիրը Արթուրին դասակարգել է աշխարհի տասնչորս լավագույն բռնցքամարտիկների շարքին։

Նրան շնորհվել է Հայաստանի պատվավոր քաղաքացու կոչում և պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալով։ Սպորտսմենը մշտապես հայրենիքի և ժողովրդի կողքին է։ Նա բնակվում է Գերմանիայում, սակայն ամուր կապված է հայրենիքին։

Հաճախ է գալիս հայրենիք և այցելած ժամանակ անպայման լինում Եռաբլուրում և իր հարգանքի տուրքը մատուցում հերոսներին։ Շնորհավորեւմ ենք բռնցքամարտիկին և ամենայն բարիք մաղթում։


Понравилась статья? Поделиться с друзьями: