Այսօր Արամոյի տարեդարձն է․ մանրամասներ արտիստի մասին


Այսօր՝ հուվարի քսանչորսին, ճանաչված և սիրված երգիչ Արամոյի տարեդարձն է։

Վաստակավոր արտիստը ծնվել է Երևանում, նախնական և հետագա կրթությունը նույնպես ստացել է Երևանում։ Արամոն իր մշակութային գործունեության ընթացքում մշտապես եղել է առաջատարներից։

Նա իր տաղանդի շնորհիվ աչքի է ընկել, ունեցել իր երկրպագուների բանակը և շարունակ հիացրել նրանց իր նորանոր ստեղծագործություններով։ Երգչի յուրօրինակ մոտեցումը երգարվեստին մշտապես առանձնացել է և նա հանդիսատեսի համար յուրատեսակ ոճի կրող է։ Նա մասնագիտությամբ թմբկահար է։

Արամոյին երկրպագուները հնարավորություն են ունեցել տեսնել նաև էկրաններին։ Երգիչը որպես դերասան նույնպես հիացրել է հեռուստադիտողին՝ ստեղծելով ուրույն կերպարներ։ Արամոն նաև ուշագրավ կերպարներ է ստեղծել նաև թատրոնի բեմում։

Նա չորս ձայնասկավառակ է թողարկել, որոնցից երեքը կնոջ՝ Էմմա Պետրոսյանի հետ համատեղ։ Շնորհավորում ենք վաստակավոր արտիստին և լավագույնը մաղթում։


Понравилась статья? Поделиться с друзьями: