Այսօր Անի Քոչարի որդու 10-ամյակն է․ ահա թե ինչպես է մայրիկը շնորհավորել նրան


Լրագրող, ստեղծագործող և ակտիվ հասարակական գործիչ Անի Քոչարը հաճախ է համացանցային հրապարակումների միջոցով մոտիվացնում մարդկանց։

Անին անգամ գիրք է հրատարակել, որն ունի մոտիվացնող բնույթ։ Գրքում իր պայքարի մասին է։ Պայքար կյանքի համար։ Նա պայքարել է և հաղթել, իսկ այսօր փորձում է օգնել մարդկանց, որպեսզի նրանք էլ հաղթեն ու շարունակեն ապրել։

Անի Քոչարի որդին արդեն տասը  տարեկան է։ Որդու ծննդյան օրվա հետ կապված Անին լուսանկարներ է հանրայնացրել և կից  գրառմամբ շնորհավորել  և գրել, որ իր կյանքում մի քանի անգամ արդեն  ականատես է եղել հրաշքի և այդ հրաշքներից մեկն էլ իր որդն է։

Նա մասնավորապես գրել է․ «Արդեն տասը տարի, երբ ես ցանկանում եմ հրաշք տեսնել, նայում եմ որդուս՝ ԴԱՎԻԹ թագավորիս: Հստակ գիտակցում եմ, որ ես իմ կյանքում տեսել եմ հրաշք և ոչ մեկ անգամ։

Փառք եմ տալիս Տիրոջն իմ կյանքի ամեն մի հրաշքի համար։ Եվ ասում՝ շնորհավոր իմ կարևորագույն հրաշքի 10-ամյակի կապակցությամբ»։


Понравилась статья? Поделиться с друзьями: