Այսօր՝ հունիսի քսաներեքին, իր ծննդյան օրն է տոնում Անահիտ Սիմոնյանը։ Անահիտը հանրությանը հայտնի դարձավ որպես երգչուհի, ապա միայն տարիներ անց արդեն հայտնի երգչուհին հանդես եկավ որպես դիզայներ մոդելավորող։
Անահիտն իսկապես հետաքրքիր, գեղեցիկ ու նորաձև հագուստներ է ստեղծում։ Նրա մոտ են հագնվում շատ հայտնի դեմքեր, ովքեր հպարտորեն են պատմում այդ մասին։
Ծննդյան օրվա առիթով Անահիտ Սիմոնյանը մի հրապարակում է կատարել, որտեղ շնորհակալական խոսք է ուղղել ծնողներին իր կյանքի համար, ապա Աստծուն՝ ուժ և հավատք դեպի լավագույնը տալու համար, ինչպես նաև որդուն՝ Արմանին, որ իր մեջ ապրելու ցանկություն է առաջացնում։
Անահիտին համացանցային հարթակում շնորհավորել և լավագույն մաղթաքներով են հանդես եկել ինչպես երգչուհու հարազատներն ու ընկերերը, այնպես էլ ծանոթ ու անծանոթ բազմաթիվ օգտատերեր։
Մենք նույնպես շնորհավորում ենք և միանում բոլոր բարեմաղթանքներին։