Անի Քրիստին երկար լռությունից հետո հայտնում է՝ առաջիկայում տեսահոլովակով հանդես կգա։ «Իմ լռություն» երգը Անիի երգացանկում վաղուց կա։ Նա որոշոլ է նորովի ներկայացնել։ Այդ մասին նրան առաջարակել է Արթուր Մանուկյանը, ով հայտնել էր, որ արդեն 10 տարի է այդ երգի համար տեսահոլովակ է ցանկանում նկարել։

Եվ ահա այն նկարահանվեց Լոս Անջելեսում և Սան Դիեգոյում։ Երգչուհին պատմել է, որ ստեղծագործական այսքան երկար դադարի ընթացքում հասկացել է՝ շատ էր կարոտել երգարվեստը։ Համոզված ենք երգչուհու երկրպագուները նրան նույնպես կարոտել են և անհամբերությամբ են սպասում նրա նոր ստեղծագործություններին։

Անին նշում է, որ առանց երգի ամեն բան կարծես կարգին լինի, բայց մեծ դատարկություն կա։ Տեսահոլովակը գեղեցիկ է․ ծովափնյա տեսարաններ, մտորումներ և զգայություններ։ Անին հավելել է, որ հայրենիքի վիշտը ներսում է տարել։

«Այն մարդկանցից չեմ, ովքեր ապրումներով կիսվում են սոցցանցերում», — պատմել է երգչուհին: Այնուհետև նշել, որ այդ սթրեսը բերեց նրան, որ արյան ճնշման հետ կապված որոշակի խնդիրներ առաջ եկանն: Անին վստահություն հայտնեց, որ կհաղթահարենք փորձությունները․ հայն այլ կերպ չի կարող:

«Ասես դժվարությունների համար ծնված լինենք, բայց գիտենք նաև պայքարել և հաղթել: Ուրախանում եմ ամեն մի հայի հաջողությամբ»,- ասել է Անին: Կից ներկայացնում ենք տեսահոլովակի կարճ տարբերակը։