Ամուսնության առաջարկություն Դրամատիկական թատրոնի բեմում․ ուշագրավ մանրամասներ և անչափ հետաքրքրական դրվագներ


Դրամատիկական թատրոնում օրը սովորական էր և հերթական ներկայցումն էր, բայց սովորական օրը վերածվեց անմոռանալի հիշողության 2 սիրահար սրտերի համար։

Դերասան Նիկոլայ Ավետիսյանը բեմի վրա ամուսնության առաջարկություն արեց սիրելիին։ Դերասանի սիրելին Կարինա Տերտերյանն է։

Ետնաբեմից հնչեց մի ձայն, որը բեմ հրավիրեց Կարինային։ Նա անչափ զարմացել էր, սակայն ենթարկվելով ձայնին՝ դանդաղորեն բարձրացավ բեմ, որտեղ էլ ստացավ սիրելիի ամուսնության առաջարկությունը։

Վայրկյաններ անց Կարինան դրական պատասխան տվեց, ինչից հետո նրանք գրկախառնվեցին և ներկա բոլոր դերասանները շնորհավորեցին զույգին՝ մաղթելով սեր, երջանկություն և անվերրջանալի ռոմանտիկ ու անակնկալներով լի օրեր։

Նիկոլայը նշել է՝ իր կյանքի բոլոր կարևոր իրադարձությունները այդ թատրոնում են եղել և դա էր պատճառը, որ այս քայլը նույնպես ցանկացավ թատրոնում անել։ «Ամեն կերպ փորձում էի այնպես անել, որ չիմանա:

Առավոտյան զանգել և ասում էր՝ սիրտն ինչ-որ բան է զգում, որը դժվարանում է բացատրել: Անակնկալը ստացվեց», երջանիկ ժպիտով պատմեց Նիկոլայը: Զույգին հարատև երջանկություն ենք մաղթում։


Понравилась статья? Поделиться с друзьями: