Ամուսնացած աղջիկը արցունքն աչքերին մայրիկին հայտնում է, որ հանդիպել է մեկ այլ տղամարդու․ ահա թե ինչ խորհուրդ տվեց մայրը


Մի օր ամուսնացած աղջիկը անելանելի վիճակում էր հայտնվել և լաց լինելով շտապեց մայրիկի մոտ և հայտնեց նրան, որ հանդիպել է մի մարդու, ով խառնել է իր բոլոր մտքերը, բայց պնդում էր, որ ամուսնուն շատ է սիրում։

Դուստրը հայտնում է, որ անգամ մտքում չի ցանկանում դավաճանել սիրելիին, բայց ուժ չունի նոր զգացմունքի դեմ պայքար մղելու։ Արցունքն աչքերին մայիկից մի ելք էր փնտրում շարունակ խնդրում մորն օգնել։

Մայրը բռնելով դստեր ձեռքը՝ հիանալի և դիպուկ պատկերավորմամբ տվեց աղջկա պատասխանը, որը փարատեց դստեր սիրտը և հոգին։ Մայրը նշեց, որ սերը նման է ծաղկի և այդ պահին աղջկա հոգում 2 ծաղիկ կա ծաղկած, մեկն անչափ գեղեցիկ և նուրբ է, իսկ մյուսը նույնպես գեղեցիկ է, սակայն՝ անպտուղ։

1-ին ծաղիկը դեռ կծաղկի և գեղեցիկ պտուղներ կտա առաջիկայում, եթե, իհարկե, դուստրը ջրի և խնամի ծաղկին։ Եվ այդ ծաղիկներից միայն մեկը կարելի է ընտրել՝ կիրք, թե սեր ողջ կյանքի համար։ Ընտրության հնարավորություն միշտ կա։ « Դու ինքդ ես որոշում որ ծաղիկը ջրել։

Եթե ջրես միայն 1-ինը, ապա 2-դը շուտով կթառամի և կդադարի թույնով լցնել քո հոգին», — ասաց մայրը և ջերմորեն գրկեց աղջկան։


Понравилась статья? Поделиться с друзьями: