Ինչպես արդեն տեղեկացրել էինք Նանուլը որոշել է փոքրիկ արձակուրդ վերցնել և մեկնել հանգստի։ Նա հանգստյան օրերն անցկացնելու համար ընտրել է Դուբայը։

Երգչուհին պարբերաբար լուսանկարներ է հանրայնացնում և ցույց տալիս, թե ինչպես են անցնում ջերմ ու արևոտ օրերը։ Չնայած նրան, որ երգչուհին դեռ դպրոցական է, սակայն հասցրել է սիրվել։

Նանուլին համացանցային հարթակներում հետևում են հազարավոր օգտատերեր և հետաքրքրվում նրա կենսակերպով, կյանքում տեղ գտած հետաքրքրական իրադարձություններով և սիրով հավանումների արժանացնում և մենաբանում նրա կողմից կատարված հրապարակումները։

Նանուլը դեռ Դուբայում է և հանդես է եկել հերթական հրապարակմամբ։ Նա ներկայացրել է լուսանկարներ ծովափից և նշել, որ ցանկություն չունի վերադառնալու։ Նա մասնավորապես գրել է․ «Ամոթ կլինի ասեմ, բայց չեմ ուզում հետ գամ»։

Երիտասարդ երգչուհին վայելում է հանգիստը և ցանկանում երկար մնալ այնտեղ, վայելել տաք եղանակը, ջերմ արևը և, իհարկե, ծովը։