Ամենօրյա արագ պատրաստվող տորթ՝ համեղ և էժան


Այսօր ներկայացնում ենք ամենօրյա տորթ՝ հեշտ պատրաստվող ու էժան բաղադրիչներով։ Ինչու ամենօրյա, որովհետև պատրաստվում է շատ արագ, իսկ բաղադրիչները շատ հասարակ են՝ կեֆիր կամ մածուն, շաքարավազ և այլյուր։ Արդյունքում ստացվում է բերանում հալչող տորթ։
Ամանի մեջ լցնել 250 մլ մածուն կամ կեֆիր, ավելացնել 1 թեյի գդալ սոդա և խառնել։ Եթե մածունը թթու չէ, ավելացնել նաև կիտրոնի հյութ։

Մյուս ամանի մեջ խառնել 150 գրամ ալյուրը և 2 ճաշի գդալ կակաոն։ Մաղել և ավելացնել 150 գրամ շաքարավազ, կարելի է ավելի շատ կամ քիչ՝ ըստ ճաշակի։ Զանգվածը միավորել մածունի զանգվածի հետ և լավ խառնել՝ մինչ խմոր դառնալը։ Կաղապարը քսել կարագով և լցնել պատրաստի խմորը։ Թխել 25-30 րոպե՝ 200 աստիճան ջերմաստիճանով։
Թթվասերային կրեմի համար խառնել 200 գր թթվասերն ու 2-3 ճ/գ շաքարի փոշին։ Կրեմով պատեկ բիսքվիթը և զարդարել՝ ըստ ցանկության, օրինակ կակաո ցանել և բոված գետնանուշ։ Դնել սառնարանի մեջ և թողնել մի քանի ժամ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!